Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ծննդյան տարեդարձի աղոթք

Ծննդյան տարեդարձի աղոթք
25.04.2023 | 00:01

Ամենակա՛լ Աստված, արարիչ եւ խնամող եւ պահպանող բոլոր արարածների, դու, որ քո օրհնյալ կամքով սքանչելի կերպով ստեղծեցիր ու կազմեցիր ինձ եւ քո մեծ նախախնամությամբ պահեցիր` ծննդյանս օրից մինչեւ այսօր, բավարարելով իմ բոլոր կարիքները: Օրհնում եւ փառավորում եմ քո անբավ գթությունը, երկնաւո՛ր Հայր եւ շնորհակալություն եմ հայտնում քեզ: Օրհնիր իմ այս տարվա ընթացքը եւ զորացրու հոգիս, որպեսզի հրաժարվեմ չար գործերից եւ կյանքիս մնացյալ օրերն անցկացնեմ բարեգործությամբ ու Քո պատվիրանների պահպանությամբ՝ ապրելով աստվածահաճո կյանքով ու բարեպաշտությամբ, քո՛ փառքի համար։ Քանզի Քեզ՝ Որդու եւ Ս. Հոգուդ հետ միասին վայել է փառք, իշխանություն եւ պատիվ.

այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից...Ամեն

Qahana.am

Դիտվել է՝ 2970

Մեկնաբանություններ